Մոմոան չի նկարահանվի «Ակվամեն 2»-ում, քանի որ «ընկել է բուլդոզերի տակ»


Հավայացի դերասան Ջեյսոն Մոմոան ասել է, որ չի կարող սկսել նկարահանումները «Ակվամեն 2»-ում, քանի որ «ընկել է բուլդոզերի տակ», այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

Գրառման համաձայն, նա մտադրություն չունի մասնակցել ֆիլմի նկարահանումներին, քանի որ զբաղված է Հավայան կղզիներում աստղադիտարանի կառուցման դեմ բողոքի ակցիաներով:

Նշվում է, որ շինարարությունն ընթանում է հրաբխի գագաթին, որը տեղի բնակիչների համար սրբազան վայր է:

«Ներեցեք, Warner Bros, մենք չենք կարող սկսել «Ակվամեն 2»-ի նկարահանումները, քանի որ Ջեյսոնն ընկել է բուլդոզերի տակ, փորձելով դադարեցնել իր հայրենի հողի պղծումը»,- գրել է նա հրապարակման տակ:

Մոմոան նաև հավելել է, որ պոլինեզացիները պատրաստ են մեռնել՝ պաշտպանելով այդ սուրբ հողը:



Source link

Products You May Like

Articles You May Like

HALO Will Not Leave Karabakh
Պորտուգալիայում ձերբակալվել է աշխարհի խոշորագույն զինավաճառը
What’s Going on Around Serzh Sargsyan? Opposite Side of the Wave
Բանակում կատարված սպանությունների գործերով որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Զոհրաբյան
Մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ․ «Կարճ կապենք» (տեսանյութ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *