Բելգիական քաղաքում փողոցային կատուներին կերակրելու խիստ կանոններ են մտցվել


Բելգիական Նամյուր քաղաքի իշխանությունները փողոցային կատուներին կերակրելու խիստ կանոններ են մտցրել: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով RTBF-ին:

Պարբերականի համաձայն, նման միջոցներ են ձեռնարկվել կենդանիների չվերահսկվող բազմացումը կանխելու համար:

Նշվում է, որ չնայած կատուների զանգվածային ստերիլիզացմանը, քաղաքաբնակների կողմից կենդանիներին կերակրելը նպաստում է դրանց չվերահսկվող բազմացմանը:

Այս միտումը սահմանափակելու համար քաղաքը խիստ կանոնակարգ է սահմանել: Այժմ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է փողոցում կերակրել կատուներին, պետք է քաղաքային իշխանություններից հատուկ թույլտվություն ստանա՝ այսպես կոչված կերակրման քարտ:

Նման քարտի սեփականատերը պարտավորվում է հետևել մի շարք կանոնների: Դրանց թվում է կատուներին նորմալ սնունդ տալը և ոչ թե սննդի մնացորդներ և ոսկորներ: Քարտատերը չպետք է կատվի համար նախատեսված սնունդը ուղղակիորեն գետնին դնի: Պատավորությունների մեջ է մտնում նաև կենդանիներին նախատեսված ժամանակահատվածում կերակրելը:

Կանոններին չհետևելու դեպքում անձը կզրկվի կերակրման քարտից:



Source link

Products You May Like

Articles You May Like

Speed science: The risks of swiftly spreading coronavirus research
Did Neanderthals bury their dead with flowers? Iraq cave yields new clues
Refinance and get “Credit vacation” on loans secured with real estate at Ardshinbank
Japanese data on cruise ship coronavirus infections backs quarantine strategy
Everybody Stepped Back: Referendum’s On

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *