Գերմանիայում գտել են «իրական» Սպիտակաձյունիկի գերեզմանաքարը (լուսանկարներ)


Գերմանիայում հայտնաբերվել է Մարիա Սոֆիա ֆոն Էրթալի գերեզմանաքարը։ Մասնագետները նրան համարում են Գրիմ եղբայրենրի հեղինակած «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հայտնի հեքիաթի հերոսուհու պատմական նախատիպը: Այս մասին գրում է DW- ն:

Երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր գերեզմանաքարի գտնվելու վայրի մասին: Այնուամենայնիվ, վերջերս այն պատահաբար հայտնաբերել են Բամբերգում գտնվող հին տներից մեկի ժառանգները: Համացանցում տեղեկություններն ուսումնասիրելով՝ նրանք հասկացել են, որ դա պատմական հուշարձան է, և այն փոխանցել են Բավարիայի Կաթոլիկ թեմի թանգարանին:

Թանգարանում գերեզմանասալը զննել են, մանրակրկիտ մաքրել և վերականգնել: Այժմ այն գտնվում է Բամբերգի թեմի թանգարանում (Diözesanmuseum): Այն մուգ մոխրագույն մարմարե համեստ օվալաձև սալաքար է, միակ ձևավորումը մի քանի սպիտակ աստղերն են:

Քարի վրայի գրության մեջ ասվում է. «Քրիստոնեության վեհ հերոսուհին. այստեղ նա հանգստանում է ճշմարտության հետ հավատի հաղթանակից հետո՝ պայծառ Հարության սպաումով»:



Source link

Products You May Like

Articles You May Like

Ժառանգել ենք թերի և չգիտես ում «հագով կարված» ընդերքի օրենսդրություն. Մերի Գալստյան
Major Fraud in North-South Road Project: Director of Contractor Charged
What Is the Blow to Pashinyan’s Speech? Scandalous Publication
Նեթանյահուն բացատրել է իր կնոջ պահվածքը, որը վիրավորել է ուկրաինացիներին
Genetic study implicates humans in demise of prehistoric cave bear

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *