Սպանդանոցները պատրաստ են աշխատել շուկայի պահանջարկի համաձայն


«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը:

Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:

«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:



Source link

Products You May Like

Articles You May Like

Բարձր տեխնոլոգիան և համացանցը այսօր քանդում են ընտանիքը. Տիգրան Ձիթողցյան (տեսանյութ)
Investigation in Arayik Ghazaryan’s Military Unit Underway: Spokesperson
Բանակում կատարված սպանությունների գործերով որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Զոհրաբյան
Գիտնականներն ապագա երեխայի սեռը ընտրելու նոր մեթոդ են գտել (լուսանկարներ)
Իրավիճակի կտրուկ փոփոխություն․ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *