Ժառանգել ենք թերի և չգիտես ում «հագով կարված» ընդերքի օրենսդրություն. Մերի Գալստյան


«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանում ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի օրենսդրությունը, ենթաօրենսդրական դաշտը և հատկապես՝ ոլորտի կառավարումն ու վերահսկողությունն իրականացնող ինստիտուցիոնալ շրջանակը դեռևս այնքան բարելավվելու տեղ ունեն, որ ցանկացած նոր ընդերքօգտագործման իրավունք, կամ հանքի վերագործարկում, մեծ, շատ մեծ և անդառնալի ռիսկեր են պարունակում: Այս ամենին պետք է գումարել նաև նախկին և ներկայիս գործող հանքերի կողմից խախտումների և շրջակա միջավայրին, ներառյալ մարդու առողջությանը հասցված վնասի իրական պատկերը, որը դեռևս չունենք վերոնշյալ բացերի պատճառով: Մենք այսօր ժառանգել ենք տարիներ շարունակ ոլորտը կարգավորող և որոշումներ կայացնող ինստիտուների թույլ և չկայացած մի համակարգ, թերի և չգիտես ում «հագով կարված» ընդերքի օրենսդրություն, բազմաթիվ ընդերքօգտագործման թույլտվություններ, որոնց շրջանակներում գործող հանքերի կողմից հասցված և հասցվող վնասի իրական ծավալների մասին ճշգրիտ պատկերացում չունենք: Կենսական անհրաժեշտության հարց է մեզ համար հասկանալը, գիտակցելը, որ քանի դեռ մենք չունենք ոլորտի կառավարման ռազմավարություն, դրանից բխող և առավելապես պետության ու քաղաքացու շահերը ներկայացնող ընդերքի օրենսդրություն, հիմնովին բարեփոխված և կայացած ինստիտուտներ, ցանկացած նոր հանքի շահագործում լի է անդառնալի վտանգներով, անկախ բոլոր, բոլոր հանգամանքներից: Այս ոչ հեշտ իրավիճակում պետության առջև դրված լրջագույն ռիսկերից պետք է հասկանալ և հաշվի առնել ամենաառաջնահերթը մեր պետության, մեր քաղաքացու, մեր բնության և մեր առողջության համար, մնացածը երկրորդական են…

հ.գ. նկարում Կապան քաղաքն է աղտոտված Ողջի գետով 26.05.2019թ.»:



Source link

Products You May Like

Articles You May Like

Tensions in Neighborhood: What Should Yerevan Expect?
Ջենիֆեր Լոուրենսը գաղտնի ամուսնացել է (լուսանկարներ)
Trial of Robert Kocharyan and Others Starts Today
Mikayel Minasyan Hurried to Cool Passions
Who calls the tunes in space? Brad Pitt asks NASA astronaut

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *