Իրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ


Թեհրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում, դրանց համար պետք է հիմքեր լինեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն այցով գտնվում է Ֆինլանդիայում: Ֆինլանդիայի և Իրանի ԱԳ նախարարներ Պեկի Հաավիստոյի և Զարիֆի բրիֆինգի հեռարձակումն իրականացրել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը:

«Ներկայում Թեհրանը շահագրգռված չէ: Պետք է հիմքեր լինեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի… Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք է կատարվեն նաև նոր կառավարության կողմից»,- ասել է իրանցի նախարարը:

Նա հավելել է, որ «Իրանը շարունակում է բաց մնալ երկխոսության ու համագործակցության համար: Եվ այդ ժամանակաշրջանն ավարտվում է»: Ընդսմին նա ընդգծել է, որ Իրանը շահագրգռված չէ առճակատմամբ և պահպանում է միջուկային գործարքը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Family vacation in Paris will be awarded to the most active participant of Converse Bank’s new campaign
Կորած շունը տարիներ շարունակ սպասել է տիրոջը ճամփեզրին՝ մինչև որ գտել է նրան
A New Situation and Armenia’s Military Surprise
Vladimir Avetissyan and the D’Black Blues Orchestra will perform in Armenia during the first Aurora Forum. 
Mystery of FEZ at Border with Iran: What Happened to Lands?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *