Կառավարությունը ձախողեց անցումային արդարադատության համարժեք հանրային ընկալման ձևավորումը (տեսանյութ)


Օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակվեց Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԱՄՆ Հարվարդի համալսարանում անցումային արդարադատության ոլորտում մասնագիտացած իրավաբան Արտյոմ Գեղամյանին:

Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, որ հիմնական գաղափարը դատավորների և հանրային ծառայողների, որոնց նկատմամբ տարածվում են այդ օրենսդրական ակտերը, բարեվարքության կանոնների սահմանումն է կամ բարեվարքության ավելի բարձր չափանիշ սահմանելը և բարեվարքությանը հետևելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու ավելի արդյունավետ պրոցեդուրայի սահմանումը. «Սրանք են այն լեգենդները, որոնք մասամբ կամ համապատասխանում են ճշմարտությանը, մասամբ՝ ոչ»:

Արտյոմ Գեղամյանի կարծիքով՝ այս օրենսդրական փոփոխությունների առյուծի բաժինը նախկինում էլ գտնվել է իշխանությունների օրակարգում. «Մենք 2004 թվականից գրեթե ամեն տարի ունենք շարունակական աշխատանք՝ մինչև ընդունվեց Ստամբուլյան գործողությունների ծրագիրը, և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վերջին ազգային զեկույցը հրապարակվել է 2018 թվականին, որում արդեն անդրադարձ կա թավշյա հեղափոխությանը, ինչը ինքնին գնահատվում է որպես կարևորագույն առաջընթաց: Իմ անձնական գնահատականով՝ թավշյա հեղափոխությունը թերևս Արցախյան պատերազմից հետո մեր անկախ Հայաստանի պատմության ամենալուսավոր էջերից մեկն է»:

Վերադառնալով զեկույցին՝ նա նկատեց, որ այնտեղ մտահոգություններ են արտահայտվում առ այն, որ եթե թավշյա հեղափոխությունից հետո կարճ ժամանակամիջոցում կառավարությունն ի վիճակի չլինի հաջողությամբ ներդնելու և իրականացնելու դատաիրավական համակարգի բարեփոխումներ, ապա հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան կարող են պատկերացնել հասարակ ընտրողները:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Family vacation in Paris will be awarded to the most active participant of Converse Bank’s new campaign
Մոսկվան այս ոչ բարեկամական քայլերով ստուգարք է անցկացնում․ Փաշինյանին կընդունե՞ն «ակումբ»
WSJ-ն բացատրել է Ռուսաստանից ԱՄՆ գործակալին դուրս բերելու վերաբերյալ արտահոսքը
Կորած շունը տարիներ շարունակ սպասել է տիրոջը ճամփեզրին՝ մինչև որ գտել է նրան
«Ջոջո ճագարը» հաղթել է Տորոնտոյի կինոփառատոնում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *