Սերժ Սարգսյանը կփրկի՞ Նիկոլ Փաշինյանին


Երբ երեկ Նիկոլ Փաշինյանն ըստ էության «կանաչ լույս» վառեց Ամուլսարի շահագործման ճանապարհին, ակամայից հիշեցի ՀՀԿ գործիչների վերջին օրերի աղմուկը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորման մասին։ Երկու իրադարձություններն իհարկե որևէ ուղղակի առնչություն չունեն, սակայն հայկական քաղաքական իրականությունը հարուստ է մանիպուլյացիոն դրսևորումներով, ու մեր երկրում կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ օրակարգ ստեղծելը։

Սերժ Սարգսյանը պետք է անազատության մեջ հայտնվեր դեռ մեկուկես տարի առաջ։ Համենայնդեպս, հեղափոխության կանոնը դա է.
եթե մի մարդ արժանանում է փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց կոնսոլիդացված մերժմանը, հայտնվում է ճաղերի հետևում՝ իր կուսակիցների շուրթերով պարբերաբար ռևանշի մասին բարձրաձայնելու փոխարեն։ Բայց մեր հեղափոխության «թավիշն» ու «ռոմանտիզմը» մի ուրիշ կարգի առանձնահատկություն ունեն, ու Սերժ Սարգսյանը ճաղերի հետևում չհայտնվեց անգամ այն բանից հետո, երբ Մարտի 1-ի գործով մի շարք ցուցմունքներ ուղղակի տրամաբանական էին դարձնում դա։

Սերժ Սարգսյանի բադենբադենյան վոյաժներից հետո հասարակության շրջանում նույնիսկ ցասման պահեր առաջացան, որովհետև տպավորություն է, թե երրորդ նախագահն այնքան անձեռնմխելի է, որ անգամ Ռոբերտ Քոչարյանի պարբերական դարձած կալանավորումները, իր խնամու դեմ քրեական հետապնդումը նրան առանձնապես չեն հետաքրքրում։ Իշխանությունը համառորեն լռում է՝ խորացնելով դավադրական վարկածները, որ հեղափոխության առաջնորդը որոշակի երաշխիքներ է տվել Սերժ Սարգսյանին, փոխարենը՝ վերջին օրերին աղմկեցին նրա կողմնակիցները՝ փաստացի «նստեցնելով» իրենց առաջնորդին։

Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ վերնախավը Փաշինյանին առաջարկում է Սարգսյանով «ջրել» Ամուլսարի թեման՝ չնայած դա անելը հիմա ավելի բարդ է, քան երկու օր առաջ։ Երեկ ամենքի աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը վատնեց իր բարոյական լեգիտիմության մի մասը։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 400.000 դոլար պետական բյուջեից ծախսելով՝ «ապացուցեց», որ Սերժ Սարգսյանի ժամանակ Ամուլսարի փորձաքննությունը ճիշտ է արվել, այլ խոսքով՝ ներկաները լեգիտիմացրին երրորդ նախագահի ազատության իրավունքը, ու հիմա մի տեսակ արհեստական կլինի նրան կալանավորելը, եթե, իհարկե, Սերժը չի ուզում «օգնել» Նիկոլ Փաշինյանին։

Սերժիզմը վերադառնում է որպես պետական «գաղափարախոսություն»: Համենայնդեպս անկարելի է ունենալ վստահության ու լեգիտիմության բարձր մակարդակ ու Ամուլսարի հարցում որդեգրել նման խեղճ ու անօգնական դիրքորոշում։ Հնարավոր չէ Ագորրայի գաղափարը սպանել դրա ծննդից ընդամենը մեկ տարի հետո։ Անկարելի է խոսել հանքարդյունահանման դերի կրճատման մասին, սակայն քարտ-բլանշ տալ Հայաստանի պատմության մեջ ամենախնդրահարույց հանքարդյունաբերական ծրագրին։

Բայց Հայաստանը պարադոքսալ երկիր է՝ Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել անազատության մեջ հենց այն ժամանակ, երբ սերժականությունը ռեստավրացվել է։



Source link

Products You May Like

Articles You May Like

Robots, clocks and computers: How Ancient Greeks got there first
Speed science: The risks of swiftly spreading coronavirus research
Refinance and get “Credit vacation” on loans secured with real estate at Ardshinbank
Japanese data on cruise ship coronavirus infections backs quarantine strategy
Did Neanderthals bury their dead with flowers? Iraq cave yields new clues

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *