Գիտնականները բացահայտել են երկուշաբթի օրերի սրտի համար վտանգավոր լինելը (լուսանկարներ)


Մեր սիրտը «չի սիրում» երկուշաբթի օրերը, կեսօրը, արձակուրդի առաջին և վերջին օրերը, ինչպես նաև բարձր ջերմաստիճանները: Նման եզրակացության են եկել լեհ գիտնականները. նրանք պարզել են, թե ինչպես է աճում սրտի կաթվածի ռիսկը՝ կախված շրջապատող պայմաններից: Բժիշկների եզրակացությունները հրապարակել է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի օրվա վտանգավորության մասին վկայում է այն փաստը, որ սրտի կաթվածների 17 %-ը տեղի է ունենում հենց առաջին աշխատանքային օրը: Մյուս օրերին՝ երեքշաբթիից ուրբաթ, տեղի են ունենում նման դեպքերի մոտ 15 %-ը: Իսկ հանգստյան օրերին՝ միայն 11-12 %-ը: Դրա պատճառն այն է, որ աշխատավայրում սթրեսը մեծացնում է նոպայի ռիսկը:

Սրտի համար ռիսկի բարձրացման երկրորդ ժամանակահատվածը կեսօրն է: Լեհ սրտաբանների վերլուծությունը ցույց է տվել, որ առավոտյան ժամը 6: 00-ից 12: 00-ն ընկնում է սրտի կաթվածների 27 %-ը, իսկ կեսօրից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 %-ը: Երեկոյան տեղի են ունենում նոպաների 22 %-ը, իսկ գիշերն՝ ամենաապահով ժամանակն է:

Վտանգավոր են համարվում նաև արձակուրդի առաջին և վերջին օրերը: Այդ ժամանակ սրտի կաթվածի ռիսկն ավելանում է մի քանի անգամ՝ կրկին սթրեսի, կլիմայի և ժամային գոտու փոփոխություն, երկար ճանապարհի, ֆիզիկական և հուզական լարվածության պատճառով:

Եվս մեկ գործոն է շոգը: +20-ից հետո սրտի կաթվածի ռիսկը երկրաչափական պրոգրեսիայով աճում է յուրաքանչյուր աստիճանի հետ: Միևնույն ժամանակ, ջերմաստիճանի կտրուկ տատանումները նույնպես վնասակար են:

Image result for Учёные выявили опасность понедельников для сердца



Source link

Products You May Like

Articles You May Like

Սեպտեմբերի 16-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Vladimir Avetissyan and the D’Black Blues Orchestra will perform in Armenia during the first Aurora Forum. 
Trial of Robert Kocharyan and Others Starts Today
Պուտինն Իսրայելը ռուսալեզու պետություն է անվանել և ցանցում քննադատության ալիք առաջացրել (տեսանյութ)
Armenia Makes Symmetrical Step in Answer to Obvious Discrimination by Russia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *