Եղիսաբեթ II թագուհին Brexit-ի հետաձգման մասին օրենք է ստորագրել


Brexit-ի հետաձգման մասին օրենքը, որ անցած շաբաթ ընդունվել էր բրիտանական խորհրդարանի կողմից, ուժի մեջ է մտել երկուշաբթի՝ ստանալով Եղիսաբեթ II-ի թագավորական հաստատումը։ Այս մասին հայտնել է Լորդերի պալատի խոսնակ Պիտեր Ֆաուլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Նոր օրենքը կոչված է թույլ չտալ, այսպես ասած, կոշտ Brexit, որը բացասական երկարատեւ հետեւանքներով է սպառնում բրտանական տնտեսությանը։ Օրենքը Բորիս Ջոնսոնի կառավարությանը պարտադրում է խնդրել ԵՄ-ին 3 ամսով Brexit-ի հետաձգման մասին, եթե Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության չգան մինչեւ հոկտեմբերի 19-ը։

Ջոնսոնի կառավարությունը, որը դեմ է ԵՄ-ի հետ բանակցությունների ձգձգմանը, չի կարողացել խանգարել օրենքի ընդունմանը, որը ներկայացրել էին ընդդիմադիր կուսակցությունները՝ իշխող Պահպանողական կուսակցության մի քանի անդամների աջակցությամբ։

Միաժամանակ, վարչապետը խոստացել է, որ ոչ մի պարագայում չի խնդրի Բրյուսելին հետաձգման մասին եւ կպայքարի, որ երկիրը մինչեւ հոկտեմբերի 31-ը դուրս գա ԵՄ-ի կազմից։ Նրա որոշ հայտարարություններ քաղաքական վերլուծաբանները մեկնաբանել են որպես օրինազանցություն՝ նշելով, որ դրա համար վարչապետին կարող է դատարան եւ նույնիսկ ձերբակալություն սպառնալ։ Սակայն The Daily Telegraph-ի աղբյուրները նշել են, որ վարչապետը միանգամայն օրինականորեն կարող է շրջանցել օրենքը։ Դրա համար Ջոնսոնը պետք է Բրյուսելին համոզի, որ նա չպետք է համաձայնի Brexit-ի հետաձգմանը՝ կանգնելով կառավարության եւ ոչ թե խորհրդարանի կողմը։



Source link

Products You May Like

Articles You May Like

Why Was the Soldier Killed? What Does Robert Kocharyan Know?
Newfound comet likely an 'interstellar visitor,' scientists say
Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում․ Պուտին
Քիմը խոստովանել է, որ դժվար է իր համար մայր լինելը (լուսանկարներ)
Որ դիրքում կխաղա Մխիթարյանը․ «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սասուոլոյի» դեմ խաղում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *