ԱՄՆ-ը սպասում է Նիկոլ Փաշինյանին. Երևանի և Վաշինգտոնի առանձնահատուկ ռեսուրսը


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ նպատակն է, որպեսզի Հայաստանը լինի զարգացող, ծաղկող պետություն և դա բխում է Նահանգների շահերից: Քենթը հայտարարել է, որ թավյա հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանն ունի այդպիսին դառնալու հնարավորություն: ԱՄՆ այդ նպատակների կամ մոտեցումների մասին Նահանգների տարբեր պաշտոնյաներ հայտարարել և հայտարարում են տարբեր առիթներով: Քենթի հայտարարությունն այդ համատեքստում ուշագրավ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի ֆոնին, որը ունենալու է աշխատանքային ձևաչափ և տեղի է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի առիթով:

Սակայն նկատելի է, որ Փաշինյանի ամերիկյան այցը ներկայումս ընկալվում է ավելի շուտ հենց հայ-ամերիկյան հարաբերության և օրակարգի համատեքստում, որովհետև գործնականում այլ քաղաքական տողատակ ՄԱԿ ԳԱ առիթով տեղի ունեցող այցը խոշոր հաշվով այս փուլում ունենալ չի կարող: Անգամ Գլենդելում հայ համայնքի հետ նախատեսված հանդիպումը, մեծ հավաքը, որ ազդարարել է վարչապետը, պետք է դիտարկել հայ-ամերիկյան հարաբերության համատեքստում: Որովհետև Նահանգներն այդ իմաստով էլ ԱՄՆ հայկական համայնքը դիտարկում են հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բաղադրիչ կամ գործոն:

Խոշոր հաշվով, Հայաստանի և ԱՄՆ հայ համայնքի գործակցության արդյունավետությունն ու բովանդակությունը առանցքային դեր է ունենալու հայ-ամերիկյան քաղաքական հարաբերության համատեքստում և այստեղ խնդիրը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առերևույթ: Բանն այն է, որ ամերիկահայ համայնքը մեծ առումով ամենաազդեցիկն է իր քաղաքական էությամբ, ելնելով նաև այն իրողությունից, որ այդ ազդեցիկ համայնքը նաև աշխարհի թիվ մեկ տերության կամ խոշոր հաշվով միակ գերտերության հայկական համայնքն է:

Ըստ այդմ, Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում այդ հանգամանքը ստանում է ոչ միայն ներազգային հայրենասիրական, հուզական, այսպես ասած էթնոգենետիկ նշանակություն, այլ նաև աշխարհաքաղաքական: Այդ հանգամանքը բավականին ճկունություն է շնորհում Միացյալ Նահանգներին՝ իր ռեգիոնալ քաղաքականության համատեքստում, որը անշուշտ բավականին բարդ է, հաշվի առնելով ՆԱՏՕ անդամ Թուրքիայի, Կովկասում առանձնահատուկ դեր ու շահեր ունեցող և Հայաստանի հետ բազմաթիվ կապեր ունեցող Ռուսաստանի, ԱՄՆ հետ դիրքային դիմակայության և խնդիրների մեջ գտնվող Իրանի, զուգահեռ Հայաստանի համար Իրանի նշանակության, և այլ բավականին նուրբ խնդիրներ ու հանգամանքներ: Ահա այդտեղ հայկական համայնքը, ամերիկահայ գործոնը դառնում է մի բավականին առանձնահատուկ ռեսուրս, որը թույլ է տալիս Նահանգներին Հայաստանի և ընդհանրապես ռեգիոնի հետ աշխատել առավելագույն ճկունությամբ: Օրինակ, մի բան, որը Վաշինգտոնն իրեն թույլ տալ չի կարող Վրաստանի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, Հայաստանի և ամերիկահայ սփյուռքի միջև օրակարգը գործնականում ոչ միայն համահայկական, այլ վերհայկական և համաշխարհային օրակարգ է, ըստ այդմ դրանում պետք է շոշափվեն այդ մասշտաբի հարցեր ու խնդիրներ և Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը թերևս պետք է լինի այդ հնարավորությունը կամ ներուժը ցուցանող մեկնակետ:



Source link

Products You May Like

Articles You May Like

Tensions in Neighborhood: What Should Yerevan Expect?
2019 Young Aurora: The Three Finalists
Newfound comet likely an 'interstellar visitor,' scientists say
Պուգաչովայի ամուսինը «պայթեցրել» է Instagram-ը «մերկ» լուսանկարով (լուսանկարներ)
A New Situation and Armenia’s Military Surprise

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *