Սերժ Սարգսյանը հակադրվում է Ռոբերտ Քոչարյանի մոդելին


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել ներքաղաքական իրավիճակի գնահատականով, դրանից ելքերի փնտրտուքով, որտեղ արձանագրել է, որ առանց ՀՀԿ-ի չի կարող լինել ընդդիմության մոբիլիզացիա: ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը փաստորեն արձանագրում է ՀՀԿ գերակա դերը ընդդիմադիր դաշտի ձևավորման գործընթացում, կամ ընդդիմադիր դաշտի կառավարման համար պայքարում, որտեղ ակնհայտ է մի քանի բևեռի աշխույժ ջանքն ու ձգտումը: Դրան ձգտում է թե Ռոբերտ Քոչարյանը, դրան ձգտում է թե ԲՀԿ-ն, դրան ձգտում են թե Սասնա ծռերը՝ ընդ որում նաև թիրախավորելով մնացյալ բոլորին, թե ձգտում է ՀՀԿ-ն, թե վերջին շրջանում բավականին բաց հայտով խաղում է նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Ընդդիմության համար պայքարում ՀՀԿ դերն իսկապես առանձնահատուկ է, ինչի մասին մենք առիթ ենք ունեցել խոսելու դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո: ՀՀԿ-ն չունի իշխանության վերադառնալու, կամ իրապես կենսունակ, մրցունակ, հանրային վարկանիշի հավակնող ուժ լինելու հնարավորություն, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առնվազն առաջիկա թերևս տասնամյակի ընթացքում: Բայց ՀՀԿ-ն ունի գործնականում նախկին իշխող համակարգին որևէ կերպ առնչվող որևէ այլ ուժի այդպիսի հնարավորություն չտալու բավարար կարողություն, ընդ որում ինքնին իր առկայությամբ, պարզապես լինելով: Ինչպիսի փաթեթավորումով էլ վերախմբավորվի նախկին համակարգի որևէ թև, ակնառու է, որ ՀՀԿ-ն իր քաղաքական ներկայությամբ «պատռելու» է ցանկացած փաթեթ:

Նաև այստեղ է թերևս այն հարցի պատասխանը, թե ինչու հեղափոխությունից հետո նոր իշխանությունը չի չեզոքացրել ՀՀԿ-ն քաղաքական դաշտից ընդհանրապես: Այստեղ խնդիրը լոկ իրավական մեխանիզմների դաշտում չէ: ՀՀԿ քաղաքական ներկայությունը որոշակի քաղաքական զրահ է հետհեղափոխական իշխանության համար, և թերևս ընդհանրապես հետհեղափոխական քաղաքական համակրգի խնդրի համար ընդհանրապես: Այդ ներկայությունը գործնականում թույլ չի տալու հին համակարգը որևէ կերպ վերափաթեթավորել որպես նոր և ուղղակի պարտադրելու է ի վերջո հանրայնորեն ընդունել ոչ թե վերախմբագրվող, կամ պարզապես անվանումներով տարբերվող, այլ սկզբունքորեն նոր ընդդիմության օրակարգային գերհարցը:

Այդ իմաստով, Արմեն Աշոտյանի հոդվածում եզրահանգումը գործնականում անուղղակի, սակայն «գաղափարական» հակադրության մեջ է Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մոդելի հետ, որը նախկին իշխող համակարգը վերախմբավորելու և նորովի փաթեթավորելու մոդելն է: ՀՀԿ փոխնախագահի հրապարակած հոդվածը հուշում է, որ ազատության հարցում հայտնելով իր և ՀՀԿ աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, քաղաքականության հարցում Սարգսյանը հակադրվում է նրան:



Source link

Products You May Like

Articles You May Like

Former Director of National Security Shot Dead
Bad weather forces delay of SpaceX simulated rocket failure test
Oldest stuff on Earth found inside meteorite that hit Australia
Deep-sea microbe sheds light on primordial evolutionary milestone
The Armenian Communities Department of the Calouste Gulbenkian Foundation allocates 170,000 USD to Armenian Schools in Lebanon

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *