Ամուլսարի հարցում բոլորը սպասում են դրան


Մենք ոչ թե երթին ենք մասնակցելու, այլ ժողովրդի կողքին ենք լինելու, եթե լինի բախում, որպեսզի պաշտպանենք ժողովրդին: Լրագրողների հետ զրույցում այդ միտքն է արտահայտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ հարցրել են, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն նախօրեին չի մասնակցել Ամուլսարի համար իրականացվող երթին:

Ստացվում է բավականին հետաքրքիր մի իրավիճակ, երբ, օրինակ, անորոշ է, թե ինչ դիրքորոշում ունի այդ ուժը Ամուլսարի հարցում, բայց որոշակի է դիրքորոշումը բախումային սցենարի զարգացման համար: Սա առաջին հայացքից տարօրինակ է, որովհետև ի վերջո՝ առանցքում երևի թե պետք է լինի դիրքորոշումն Ամուլսարի հարցում՝ կո՞ղմ են հանքի շահագործմանը, թե՞ դեմ: Բայց դիրքորոշում, որպես այդպիսին, խորհրդարանի երկրորդ ուժը փաստորեն չունի: Ժողովրդին պաշտպանելը դիրքորոշում չէ, որովհետև ժողովրդին բոլորն են պաշտպանում՝ չպաշտպանող չկա:

Մյուս կողմից՝ Ամուլսարի հարցում ԲՀԿ դիրքորոշման խնդիրը բավական պարզ է: Երբ հարցը լուծվել է նախկին համակարգի ժամանակ, այդ քաղաքական ուժը, լինելով առավել ազդեցիկ քաղաքական դիրքում, փաստացի որևէ կերպ դեմ չի արտահայտվել շահագործմանը: Ըստ այդմ՝ ներկայումս բավականին բարդ կլինի դեմ արտահայտվել և բացատրել, թե ինչու էին լռել մինչ այդ: Որովհետև այդ լռությունը բացատրել, թե համակարգն էր այդպիսին, հատկապես ԲՀԿ դեպքում կլինի դարձյալ շատ տարօրինակ:

Մյուս կողմից՝ ԲՀԿ առաջնորդը այս դեպքում փաստորեն բավականին բաց և ինչ-որ իմաստով անկեղծ արտահայտում է իրենց մոտեցումը և տրամաբանությունը: Իբրև քաղաքական ուժ՝ ԲՀԿ-ն, կանգնած լինելով դիրքորոշման խնդրի առաջ, մյուս կողմից՝ փորձում է քաղել առավելագույնը: Իսկ դրա հնարավորությունն իհարկե բախումային սցենարի վրա խաղալն է: Բանն այն է, որ դրա վրա խաղում են գործնականում բոլոր քաղաքական ուժերը, որոնք այժմ հանկարծ դարձել են Ամուլսարի պաշտպաններ, ընդ որում՝ բնապահպաններից ավելի մոլի պաշտպաններ: Այդ ուժերի շարքում են թե՛ նախկին իշխանությունը ներկայացնող շրջանակներ, թե՛ նաև նախկին, այսպես ասած, ընդդիմությունը:

Գործնականում բոլորը սպասում են, որ Ամուլսարի հարցում իրադարձությունը զարգանա բախումային սցենարով՝ ակնկալիքով, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կկորցնի առավելագույնը, և իրենք էլ կշահեն առավելագույնը: Ինչ կստանա Հայաստանը՝ գործնականում չի հետաքրքրում որևէ մեկի:

Խոշոր հաշվով՝ ամուլսարյան քաղաքական զարգացումների շրջանակում ավելի ու ավելի է ակնառու դառնում, որ դրանում ներգրավված սուբյեկտների գերակշռող մասի համար Հայաստանը, Ամուլսարը, Ջերմուկը կամ Սևանը երկրորդական են, իսկ առաջնայինն ընդամենը քաղաքական, իսկ որոշների մոտ թերևս նաև տնտեսական հաշվարկն է՝ նվազագույնը թույլ չտալ որևէ մրցակցի ի հայտ գալ, լայն իմաստով՝ ոչ միայն զուտ ոլորտային:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի



Source link

Products You May Like

Articles You May Like

NASA unveils new spacesuit prototypes for missions 
Indian-born Nobel prize-winner comes from 'family of economists'
China's next commercial rockets to make test flights in 2020, 2021: Xinhua
Dilijan Day on the Sidelines of Aurora Forum
U.S. astronauts embark on the first all-female spacewalk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *