Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում․ Պուտին


Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում, թուրք և պարսիկ գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռուհանիի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան և Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մասին պայմանագիր են ստորագրել։

Նախօրեին Ռուսաստանը ավարտել էր մատակարարումների երկրորդ փուլը։

ՌԴ նախագահը ռազմատեխնիկական ոլորտում կողմերի համագործակցությունը հաջողված է համարել։

Ավելի վաղ, Էրդողանը Պուտինի հետ միասին այցելել էր МАКС-2019 ավիասրահ։ Թուրքիայի նախագահի խոսքերով, Անկարան հետաքրքրված է Су-35-ով և Су-57-ով։ Նա նշել է, որ կողմերն արդեն ռուսական կործանիչների մատակարարումների մասին բանակցություններ են վարում։



Source link

Products You May Like

Articles You May Like

'Lady in the well' sheds light on ancient human population movements
'We are go for launch': NASA due to resume human spaceflight with SpaceX takeoff
Gagik Khachatryan’s Legal Team Sent an Urgent Report to the RA Minister of Justice
Millipede from Scotland is world's oldest-known land animal
SpaceX, NASA to try again for landmark launch of two astronauts from Florida

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *