National Interest-ը կասկածում է Ռուսաստանին պատերազմի նախապատրաստվելու մեջ


The National Interest ամերիկյան վերլուծական պարբերականի փորձագետ Չառլի Գաոն նշում է, որ Ռուսաստանն օպերատիվ կերպով Су-57 կործանիչներ է ստեղծում՝ պատերազմին պատրաստ լինելու համար:

Նրա կարծիքով, Ռուսաստանում հուլիսից սկսած 5-րդ սերնդի Սու-57 կործանիչների զանգվածային արտադրությունը նպատակային է: Բոլոր միջոցները, որոնք երկիրը վերջին ժամանակներս ծախսում է պաշտպանության վրա, տերությունների հակամարտությանը նախապատրաստվելու համար է:

Փորձագետը ենթադրում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության մինչ այս կնքված ավելի քան 70 կործանիչների ձեռքբերման պայմանագիրը, միայն առաջին քայլն է, իսկ հետո երկիրը կմեծացնի իր հզորությունը:

Գաոն հավելել է, որ չնայած Ռուսաստանի պաշտպանական բյուջեն ժամանակակից չափանիշներով մեծ է, այն սովետական պաշտպանական ծախսերի միայն ստվերն է: Ըստ նրա, Սովետական Միությունը կարող էր իրեն թույլ տալ հարյուրավոր Սու-27 գնել, բայց Ռուսաստանը՝ չի կարող:



Source link

Products You May Like

Articles You May Like

2019 Aurora Prize Laureate announced as Yazidi activist Mirza Dinnayi
Trio wins economics Nobel for science-based poverty fight
Interstellar interloper is a comet resembling those in our solar system
Planetary 'autopsies' indicate worlds like Earth common in the cosmos
U.S. astronauts embark on the first all-female spacewalk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *