Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով, երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI


Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում հարցվածների 49 տոկոսը գտնում Է, որ երկիրը զարգանում Է ոչ ճիշտ ուղղությամբ: Ինչպես հայտարարել Է Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը, վերջին տասը տարվա ընթացքում սա այդ հարցի վերաբերյալ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն Է, տեղեկացնում Է «Գրուզիա Online-ը:

Նույն ուսումնասիրության համաձայն, հարցվածների 30 տոկոսը նշել Է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, իսկ 18 տոկոսը կարծում Է, որ երկիրը զարգանում Է ճիշտ ուղղությամբ:

Սեպտեմբերի 17-ին Ազգային դեմոկրատական ինստիտուտը ներկայացրել Է հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների առաջին մասը:

Ուսումնասիրությունն անցկացվել Է հուլիսի 13-ից 29-ն ընկած ժամանակաշրջանում: Հարցմանը մասնակցել Է 2131 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,7 տոկոս:



Source link

Products You May Like

Articles You May Like

SpaceX, NASA to try again for landmark launch of two astronauts from Florida
In-home antibody test shows promise; recovering surgery patients at risk from coronavirus
'Lady in the well' sheds light on ancient human population movements
Weather postpones SpaceX's first astronaut launch from Florida
Spanish dig unearths human remains in hunt for Irish rebel lord

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *